Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիմֆոնիկ նվագախումբը Հայկ Մելիքյանի կատարմամբ առցանց կհնչեցնի Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը

Սիմֆոնիկ նվագախումբը Հայկ Մելիքյանի կատարմամբ առցանց կհնչեցնի Խաչատրյանի 
Դաշնամուրի կոնցերտը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է առցանց համերգների շարքը։  Նվագախումբը հուլիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացնի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որը կհնչի հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`համերգը ղեկավարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են ԴասA կրթամշակութային նախագծի մասնակիցները։ Ցուցադրությանը կարող եք հետևել նաև «DAS A» հավելվածի միջոցով։

Պատանիների մշակութային կրթությանն ուղղված «ԴասA» նախագիծը միտված է կրթության բնագավառում նոր մոտեցումներով հանդես գալուն, ինչի շնորհիվ պատանիների շրջանում կհանրայնացվի դասական, ազգային արվեստը, կսերմանվեն բարձր արժեքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]