Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Twitter-ը կոդերից հեռացնում Է «տեր», «ստրուկ» եւ «սեւ ցուցակ» տերմինները

Twitter-ը կոդերից հեռացնում Է «տեր», «ստրուկ» եւ «սեւ ցուցակ» տերմինները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter սոցիալական ցանցն իր ծրագրային կոդերից հեռացնում Է «տեր», «ստրուկ» եւ «սեւ ցուցակ» տերմինները եւ դրանք փոխարինելու Է ավելի «ինկլյուզիվ» բառերով: «Ինկլյուզիվ լեզուն վճռական դեր Է խաղում այն միջավայրի ստեղծման համար, որում մենք գտնվում ենք:

Twitter-ի լեզուն, որը մենք օգտագործել ենք մեր կոդերում, չի արտացոլում մեր արժեքները որպես ընկերություն եւ չի ներկայացնում այն մարդկանց, որոնց համար մենք աշխատում ենք: Մենք ցանկանում ենք փոխել դա»,-ասվում Է Twitter-ում զետեղված սոցցանցի հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այսպես, «սեւ ցուցակ» տերմինը կփոխարինվի «մերժումների ցուցակով», «տեր» բառը փոխվի՝ «առաջնորդի», իսկ «ստրուկ» տերմինին կփոխարինի «հետեւորդը»:

«Խոսքը ոչ միայն անգլերեն տերմինների կամ կոդերի մասին Է: Բառերը կարեւոր են նաեւ մեր հանդիպումների, մեր խոսակցությունների եւ փաստաթղթերի համար, որոնք մենք ստեղծում ենք: Մենք գիտենք, որ սպասվում Է Էլ ավելի շատ աշխատանք, բայց մենք ձգտում ենք կատարել այն, ինչը պետք Է կատարենք»,-ասվում Է հայտարարության մեջ: Ընկերության հաղորդագրության համաձայն, նաեւ արգելքի տակ են հայտնվել այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «սպիտակ ցուցակը», «աշխատունակության ստուգումը», «ֆիկտիվ նշանակությունը», ինչպես նաեւ այն դերանունները, որոնք մատնանշում են գենդերային պատկանելությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]