Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն միջնորդել է ՍԴ-ին հետաձգել Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող դիմումի քննությունը

ԱԺ-ն միջնորդել է ՍԴ-ին հետաձգել Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող դիմումի 
քննությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խնդրելով հետաձգել ՀՀ քրեական օրենսգրքի 3001 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը (այդ հոդվածով մեղադրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը) որոշելու վերաբերյալ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը։ Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ 

«Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև` ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար»,- գրել է Միրզոյանը։

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկյան հանձնաժողով։ Նշված երկու կառույցներից արդեն պատասխան ստացվել է:

Սահմանադրական դատարանը  ՀՀ քրեական օրենսգրքի 3001 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների քննությունը նշանակել է հուլիսի 7-ին ժամը 11։00-ին։ 

Ավելի ուշ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]