Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում հուսով են, որ մինչեւ աշուն կկարողանան ամսական կորոնավիրուսի մինչեւ 50 միլիոն թեստ կատարել

ԱՄՆ-ում հուսով են, որ մինչեւ աշուն կկարողանան ամսական կորոնավիրուսի մինչեւ 50 միլիոն թեստ կատարել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները հուսով են, որ մինչեւ աշուն երկրում կլինեն կորոնավիրուսի շուրջ 40 – 50 միլիոն թեստերի կատարման հնարավորություններ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կորոնավիրուսի հատուկ ենթակոմիտեում հուլիսի 2-ին կայացած ունկնդրումների ժամանակ այդ գնահատականը տվել Է առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարի օգնական ծովակալ Բրետ Ջիրուարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկրում կատարվել Է COVID-19-ի ավելի քան 35 միլիոն թեստ եւ այժմ օրական միջին չափով կատարվում Է ավելի քան 550 հազար թեստ»,- ասել Է նա: «Իմ գնահատմամբ՝աշնանը երկրում կլինեն ամսական 40-ից մինչեւ 50 միլիոն թեստ կատարելու հնարավորություններ»,- հայտարարել Է Ջիրուարը: «Ոչ մի կասկած չկա այն հարցում, որ որքան շատ ենք մենք թեստավորում, այնքան շատ դեպքեր են հայտնաբերվում, բայց մենք կարծում ենք, որ խոսքը վերաբերում Է (ախտահարման) դեպքերի թվի իրական ավելացմանը»,- պարզաբանել Է նա: Ավելի վաղ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը երկրում վարակման դեպքերի թիվ աճը բացատրել Է կատարվող թեստերի քանակի ավելացմամբ: Նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ավելի վաղ հայտարարել Է, որ ԱՄՆ-ը կորոնավիրուսով վարակման դեքերի քանակով աշխարհում դուրս Է եկել առաջն տեղն այն պատճառով, որ երկիրն առաջին տեղում Է գտնվում նաեւ թեստավորման մասշտաբներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]