Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս

Մեսսին ուզում է հեռանալ «Բարսելոնայից»  

Մեսսին ուզում է հեռանալ «Բարսելոնայից»

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբից հեռանալու ցանկություն ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Cadena Ser-ը: Ըստ պարբերականի, Մեսսին ուզում է կարիերան շարունակել այլ ակումբում: Հարձակվողը չի շարունակում բանակցությունները «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ: Այն նախատեսված է մինչև 2021 թվականը:

Մեսսին ակումբում իր մտերիմներին փոխանցել է, որ անընդունելի է համար, որ թիմում յուրանքանչյուր որոշման համար ինքն է պատասխանատվություն կրում, թեպետ որևէ կապ չունի դրա հետ:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 28 խաղի և խփել է 22 գնդակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ