Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակածների թիվն աճել Է ավելի քան 20 հազարով

Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակածների թիվն աճել Է ավելի քան 20 հազարով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 20 903-ով եւ հասել 625 544-ի: Ինչպես հուլիսի 3-ին իր կայքում հայտնել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, 24 ժամում մահացածների թիվն ավելացել Է 379-ով եւ հասել 18 213-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ախտահարվածների թվի օրական աճը Հնդկաստանի համար դարձել ռեկորդային համավարակի ամբողջ ժամանակամիջոցում, նախորդ ռեկորդը սահմանվել Էր հունիսի 28-ին (ավելի քան 19,9 հազար): Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի հիվանդանոցներում բուժվում Է 227 439 հիվանդ, առողջացել Է 379 892-ը: Փորձագետների կարծիքով՝ հայտնաբերված ախտահարվածների թվի աճը բացատրվում Է ոչ միայն հիվանդության տարածմամբ, այլեւ այն հանգամանքով, որ երկրում մշտապես աճում Է կորոնավիրուսի համար կատարված թեստերի քանակը: Անցած օրը Հնդկաստանում կատարվել Է 241 576 նման թեստ:

«Երկրում COVID-19-ի (նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության – ծանոթ. խմբ.) համար թեստավորվածների ընդհանուր թիվը շուտով կհասնի 10 միլիոնի: Դա հնարավոր Է դարձել Հնդկաստանի կառավարության կողմից բոլոր խնդիրների վերացման շնորհիվ: Ներկայումս Հնդկաստանում կա 1 065 լաբորատորիա, որտեղ նման թեստեր են անում»,- նշվել Է նախարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am