Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր ներկայացումներ. Ռուսական թատրոնում դերասանների փոքր խմբերով փորձեր են անցկացվում

Նոր ներկայացումներ. Ռուսական թատրոնում դերասանների փոքր խմբերով փորձեր են 
անցկացվում

 ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքն արտակարգ դրության պայմաններում: Պարետի հատուկ թույլտվությունից հետո դերասանները հնարավորություն ստացան ներկայանալ փորձերին 2-3 հոգիանոց կազմերով: Փորձերն անցկացվում են ինչպես օնլայն, այնպես էլ օֆլյան հարթակում, թատրոնի բացօթյա տարածքներում՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները. սոցիալական հեռավորություն, դիմակ և այլ անհրաժեշտ պարագաներ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնում ընթանում են  նախապատրաստական աշխատանքներ. բեմադրվող ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի  «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը:

Հրավիրված բեմադրիչ Գոռ Մարգարյանը շարունակում է լեհ երիտասարդ դրամատուրգ Է. Հովանեցի «Գարդենիա» ներկայացման բեմադրական աշխատանքները, որոնք, հասկանալի պատճառներով, ստիպված են եղել ընդհատել: Բացի այդ, ևս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Ի. Հարությունյանը (Ջո Օրտոն, «Ինչ է տեսել պալատականը») և Մ. Խաչատրյանը (Ս․ Մրոժեկ, «Ամռան օր»):

Թատրոնի ֆեյսբուքյան էջում կներկայացվի առցանց հարցազրույցների շարք բեմադրիչների հետ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]