Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շախմատը լուսաբանելու համար պետք է սիրել այն կամ երբ շախմատիստն ու լրագրողը փոխվում են դերերով

Շախմատը լուսաբանելու համար պետք է սիրել այն կամ երբ շախմատիստն ու 
լրագրողը փոխվում են դերերով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզական լրագրողները հուլիսի 2-ին տոնում են իրենց մասնագիտական տոնը: Այս առիթով «Արմենպրես» մարզական թղթակից Վարվառա Հայրապետյանը և Հայաստանի շախմատի բազմակի չեմպիոն Մարիա Գևորգյանը փոխվել են տեղերով և գրոսմայստերն է հղել իրեն հուզող հարցերը: 

-Ինչպես եք սկսել մարզական լրագրողի ձեր գործունեությունը:  

-Հիմա, ժամանակի միջով հետ նայելիս, 2008 թվականը հեռու է թվում, բայց ամեն ինչ սկսվեց դպրոցն ավարտելու նախորդող ամիսներին, երբ փորձում էի հասկանալ` ինչպիսին եմ ուզում տեսնել իմ ապագան: Սպորտի նկատմամբ սերը չափից ավելի մեծ էր, իսկ լրագրությունը ընտանեկան մասնագիտություն էր: Ես ինձ հաջողակ եմ համարում, քանի որ այդ ժամանակ նոր-նոր էր բացվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական լրագրության ամբիոնը: Առանց երկար-բարակ մտածելու` որոշված էր` գտել էի իմ ոսկե միջինը: Ու հենց 2008թ. էլ սկսվեց սկզբում դժվար, բայց ժամանակի հետ այսքան սիրելի մասնագիտական գործունեությունս

-Ունեք Ձեր կարիերայում արդյոք հիշարժան օր: 

-Հիշողությունները շատ են: Եվ դրանք տարաբնույթ են, որոշները հիացնող, որոշներն էլ` հիասթափեցնող: Բայց ուղեղիս մեծ դրոշմված է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունն իր ամբողջ գեղեցկությամբ: Մենք մասնակից էինք քառամյակի ամենակարևոր իրադարձությանը, որը հետագայում փոխելու էր շատ մարզիկների ճակատագրերը

-Կա սիրված սպորտաձև, որի մասին ավելի հեշտ եք գրում և ավելի հետաքրքիր է ձեզ:

-Ինքս ինձ միշտ հորդորում եմ հավասար մոտեցում ցուցաբերել բոլոր մարզաձևերին, սակայն մեզ նման փոքր երկրի համար, մի քիչ դժվար է: Մեր առաջատար մարզաձևերը` ըմբշամարտը, ծանրամարտը, շախմատն առավել մեծ ուշադրության են արժանանում

-Որպես շախմատիստ, կցանկանայի հարցնել ինչ դեր ունի շախմատը Ձեր կյանքում: 

-Հանուն արդարության` շախմատն ավելի է քան մարզաձևը: Շախմատը լուսաբանելու համար պետք է սիրել այն, սիրելու համար հասկանալ է պետք գրոսմայստերի մտքի աշխատանքը, իսկ այն անդադար բացահայտում պահանջող աշխատանք է, որն էլ մեզ պահում է իր «ալիքի» վրա:


Հարցազրույցը` Հայաստանի շախմատի բազմակի չեմպիոն Մարիա Գևորգյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]