Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՃՏՊ Գայի պողոտայում․ կա տուժած

ՃՏՊ Գայի պողոտայում․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 2-ին, ժամը 09:42-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Գայի պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Ս․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։ Ուղևորը (Վահե Հ․, ծնված 1998 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]