1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդատվություններ են անցկացրել

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարությունները քաղաքական 
խորհրդատվություններ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հուլիսի 2-ին տեսակապի միջոցով կայացել են քաղաքական խորհրդատվություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ռումինականը` ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեց հայ-ռումինական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական կապերի խորացման վերաբերյալ:

Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին և միջազգային կառույցներում երկկողմ փոխգործակցությանը:

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ կարևորելով նաև հարցի առնչությամբ ԵՄ և վերջինիս անդամ երկրների կողմից լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]