Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայում գտել են խոշոր հանցավոր խմբավորման հետքը

Մեծ Բրիտանիայում գտել են խոշոր հանցավոր խմբավորման հետքը
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) ոստիկանության եւ միջազգային գործընկերների հետ համատեղ գտել Է կազմակերպված հանցավոր խմբավորման հետքը, որի անդամները հաղորդակցվել եւ իրենց գործունեությունը պլանավորել են EncroChat հաղորդագրությունների փոխանակման պաշտպանված ծառայության միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է NCA-ի հայտարարության մեջ:

EncroChat պաշտպանված կապուղին հանցավոր խմբավորման համար դարձել Է կապի հիմնական գործիքը: Կոտրելով հարթակը՝ իրավապահ մարմինները հնարավորություն են ստացել օգտվելու մեսենջերի 60 հազար օգտատերերի, ներառյալ Մեծ Բրիտանիայի շուրջ 10 հազար կլիենտների հաղորդագրություններից:

Venetic անվանումն ստացած ընդգրկուն գործողության արդյունքում, որը Եվրոպայի մի քանի երկրներում տարվել Է 2016 թվականից, ձերբակալվել Է միջազգային հանցավոր խմբավորման 746 մասնակից, առգրավվել Է ավելի քան 54 միլիոն ֆունտ ստեռլինգ կանխիկ գումար, 77 միավոր հրաձգային զենք, թմրանյութեր, ինչպես նաեւ 55 թանկարժեք ավտոմեքենաներ եւ 73 թանկարժեք ձեռքի ժամացույցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]