Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջոկովիչն ապաքինվել է կորոնավիրուսից

Ջոկովիչն ապաքինվել է կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ապաքինվել է կորոնավիրուսից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են սերբական ԶԼՄ-ները: Ջոկովիչը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել: Ապաքինվել է նաև Ջոկովիչի կինը` Ելենան, ով ևս հիվանդացել էր:

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ Նովակ Ջոկովիչը վարակված է կորոնավիրուսով: Դրանից մեկ շաբաթ առաջ Ջոկովիչը Խորվաթիայում մասնակցում էր մրցաշարի, որտեղ մասնակիցներից երկուսի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Սերբ թենիսիստը ևս թեստ էր հանձնել, որը դրական է եղել:

33-ամյա Ջոկովիչը Մեծ սաղավարտի մրցաշարերի 17-ակի հաղթող է: Այժմ գլխավորում է ATP վարկանիշային աղյուսակը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]