Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Օգոստոս

Կորոնավիրուսի դեմ ամերիկյան ՌՆԹ-պատվաստանյութն անցել Է կլինիկական փորձարկումների առաջին փուլերը

Կորոնավիրուսի դեմ ամերիկյան ՌՆԹ-պատվաստանյութն անցել Է կլինիկական փորձարկումների առաջին փուլերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի մոլեկուլային կենսաբանները հրապարակել են BNT162b1 ՌՆԹ-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները: Փորձերը հաստատել են, որ այն մարդու մարմնին հարկադրում Է արտադրել նոր տիպի կորոնավիրուսի դեմ հակամարմիններ, գրում են գիտնականները medRxiv Էլեկտրոնային գիտական գրադարանի համար հրապարակված հոդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր կլինիկական փորձարկումների արդյունքները մեծապես հուսադրում են: Դրանք վկայում են, որ անհրաժեշտ Է արագացնել մշակման հաջորդ փուլերը եւ հնարավորինս արագ սկսել պատվաստանյութի փորձարարական արդյունաբերական արտադրությունը՝ կանխելու համար կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը»,- գրում են գիտնականները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ