Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը միասնական ճակատով հանդես կգան բռնակցման իսրայելական պլանների դեմ

ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը միասնական ճակատով հանդես կգան բռնակցման իսրայելական պլանների դեմ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ ֆրակցիաները միասնական ճակատով հանդես կգան բռնակցման իսրայելական պլաններին հակազդելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է պաղեստինյան քաղաքական շարժումների ներկայացուցիչների՝ երկար տարիների ընթացքում առաջին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցել են ՖԱԹՀ-ի կենտկոմի անդամ Ջիբրիլ ալ Ռաջուբը եւ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ Արուրին:

«Այսօր մենք հանդես ենք գալիս միաձայն եւ միասնական ճակատով, մենք աշխատելու ենք միասնական ռազմավարական տեսլական ստեղծելու վրա՝ բռնակցման իսրայելական նախագծին հակազդելու համար»,-հայտարարել Է ալ Ռաջուբը:

«Մեր նպատակն Է՝ 1967 թվականին բռնազավթված պաղեստինյան բոլոր տարածքների նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ Պաղեստինյան պետության ստեղծումը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով, ինչպես նաեւ փախստականների խնդրի լուծումը՝ գործող միջազգային համաձայնագրերին ու իրավունքին համապատասխան»,-հավելել Է նա:

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սալեհ ալ Արուրին, որը մամուլի ասուլիսին մասնակցում Է տեսակապով, բարձր Է գնահատել այն դիվանագիտական ջանքերը, որոնք Պաղեստինի ղեկավարության կողմից ձեռնարկվում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող իսրայելական պլաններին դիմակայելու համար: Նրա խոսքով՝ բռնակցման ցանկացած ձեւ անընդունելի Է պաղեստինցիների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]