Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Օգոստոս

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու 
կլինիկա ունի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի, որտեղ կա կենդանիների պահման կարանտինային գոտի, կացարան, ժամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Անցած տարի մի քանի ընդդիմադիր գործընկեր դժգոհում էր շների պահման ու վնասազերծման «անմարդկային» պայմաններից: Վիճակը բավարար չէր, իհարկե, բայց նոր կլինիկան այդ ժամանակ դեռ կառուցվում էր, իսկ կենտրոնի մասնագետներն աշխատում էին փաստացի «դաշտային պայմաններում»: Հիմա կլինիկան պատրաստ է՝ ընդլայնվելու պլաններով»,- նշել է Կարապետյանը և հավելել, որ քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է կենտրոն՝ ծանոթանալու աշխատանքի պայմաններին:

Նոր կլինիկայում կա՝ կենդանիների պահման կարանտինային գոտի, կացարան, կամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան:

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային ծրագրի առաջին փուլով կենդանիները հավաքվելու են, ստերջացվեն և վերադարձվեն նախնական բնակության վայրերը: Երկրորդ փուլով հաշվառվելու են և չիպավորվեն (sic!) տանը պահվող կենդանիները, որպեսզի վերահսկվի պոպուլյացիան:

Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ քաղաքային իշխանությունը մտադիր է կիրառել կենդանու պահման համար նախատեսված տարեկան 5000 դրամ տեղական տուրքի համաներում (որը հիմա էլ փաստացի չի գանձվում), պայմանով, որ կենդանասերները և կենդանատերերը կգրանցեն իրենց խնամյալներին: 

 

Լիլիթ Դեմուրյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ