Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս

Ճանապարհները վնասող բոլոր բեռնատարները պետք է կշռվեն. վարչապետ 

Ճանապարհները վնասող բոլոր բեռնատարները պետք է կշռվեն. վարչապետ 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անհրաժեշտ է համարում լուծել ծանրաքարշ կամ ծանր բեռնված մեքենաների խնդիրը: Կառավարության նիստում նախարարը նշեց, որ այդ մեքենաները, որոնք երբեմն 30 տոննա քաշ են ունենում, լուրջ ազդեցություն են թողնում ճանապարհների որակի վրա: Հատկապես ամռանը, ըստ նրա, դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ ժամանակին ռուսական կողմի հետ քննարկում են ունեցել և ռուսներն առաջարկել են, որ ավտոմեքենաների կշռման ու ստանդարտներ կիրառելու համակարգը ներդրվի նաև Հայաստանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Երբ մենք միլիարդներ ենք ծախսում ճանապարհների որակը բարձրացնելու համար, ինչ-որ մարդիկ մի քանի հազար ավելի աշխատելու համար այդ ճանապարհների քանդման գործով են զբաղվում: Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետեր պետք է ունենանք և բոլոր բեռնատարները պետք է կշռվեն»,- ասաց նա: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ