Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

 Լոնդոնը չի կարողանա Չինաստանին խանգարել՝ թույլ չտալու Հոնկոնգի բնակիչների մուտքը Մեծ Բրիտանիա

 Լոնդոնը չի կարողանա Չինաստանին խանգարել՝ թույլ չտալու Հոնկոնգի բնակիչների 
մուտքը Մեծ Բրիտանիա
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնը քիչ հնարավորություններ ունի ՉԺՀ-ին խանգարելու, եթե Չինաստանի կառավարությունը խոչընդոտի Հոնկոնգի բնակիչների ուղեւորվելուն Մեծ Բրիտանիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Դոմինիկ Ռաաբը: Հանդես գալով ITV հեռուստաալիքով՝ նա նշել Է, որ Չինաստանը բարձր Է գնահատում իր միջազգային համբավը, որը կարող Է խախտել Հոնկոնգի ազգային անվտանգության մասին նոր օրենքը, սակայն ոչ այն աստիճանի, որպեսզի չշարունակի դրա իրագործումը: Հոնկոնգի ազգային անվտանգության մասին նոր օրենքը կտրուկ քննադատություն Է առաջացրել ԱՄՆ-ում եւ Արեւմուտքում, որտեղ Պեկինին մեղադրել են դիվանագիտական սկզբունքները խախտելու եւ ՉԺՀ-ի հատուկ ինքնավար շրջանի ինքնավարության մակարդակը նվազեցնելու մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]