Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հերքում է Արմավիրում աղտոտված արագիլների մասին լուրերը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հերքում է Արմավիրում աղտոտված 
արագիլների մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Արմավիրի մարզում աղտոտված արագիլների մասին համացանցում տարածված գրառումներն ապատեղեկատվություն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

«Վերջին օրերին համացանցում տարածված աղտոտված արագիլների մասին գրառումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցները հեռախոսակապ են հաստատել գրառումներ կատարած օգտատերերի հետ՝ կեղտոտված արագիլների վայրը ճշտելու նպատակով: Նշված տարածքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել»,- հայտնում են ԲԸՏՄ-ից:

Տեսչական մարմնի մասնագետները պարբերաբար շրջայցեր են կատարում ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն, Զարթոնք, Առատաշեն, Խորունք, Գրիբոյեդով, Ակնաշեն, Եղեգնուտ, Արևիկ և մի շարք այլ համայնքներում՝ կեղտոտված արագիլներ հայտնաբերելու համար։

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ