Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանգստյան օրերին ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացնելու տեսարժան վայրերում

Հանգստյան օրերին ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացնելու 
տեսարժան վայրերում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հանգստյան օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունը․

«Մոտենում են հանգստյան օրերը, և շատերն են որոշում շաբաթ-կիրակի օրերն անցկացնել ընկերների ու հարազատների հետ, այցելել տեսարժան վայրեր, մասնակցել ուխտագնացությունների կամ քաղաքից դուրս կազմակերպել, այսպես ասած՝ պիկնիկներ։ Հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված արտակարգ ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, ուխտատեղիներում, հնարավոր հավաքույթների վայրերում։ Բացառվելու են կարգի խախտումները, իսկ հայտնաբերվելիս կհետևեն իրավական հետևանքներ։
Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից և մասնակցելուց»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]