Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան մեղմացնում է ճանապարհորդության կարանտինային ռեժիմը 75 երկրների համար

Մեծ Բրիտանիան մեղմացնում է ճանապարհորդության կարանտինային ռեժիմը 75 
երկրների համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունն կմեղմացնի իր օդային կամուրջների սահմանափակումները և պարզապես վերջ կդնի կորոնավիրուսային կարանտինի կանոններին 75 երկրներից ժամանողների համար, որպեսզի մարդիկ կարողանան արձակուրդի գնալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սահմանափակումների մեղմացումների մասին հայտնում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիան շուտով կվերացնի ճանապարհորդության արգելքները Եվրամիության (ԵՄ) և բրիտանական տարածքների գրեթե բոլոր ուղղությունների համար` Բերմուդա, Ջիբրալթար, Թաիլանդ, Նոր Զելանդիա: Այնուամենայնիվ, տրանսպորտի նախարարության խոսնակը հրաժարվել է հանպատրաստից մեկնաբանություններ տալուց:

Վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը քննարկում էր, թե ինչպես վերագործարկել միջազգային ճանապարհորդությունն այն բանից հետո, երբ այս ոլորտում ևս երկշաբաթյա կարանտինային ռեժիմը պարտադիր է, ինչը ավելացրել է փակ զբոսաշրջության և տուրիստական արդյունաբերության հիմնախնդիրները: 

Հունիսի 26-ին Բրիտանիան հայտարարել էր, որ կմեղմացնի կարանտինային ռեժիմի պայմանները Ֆրանսիայից, Հունաստանից, Իսպանիայից ժամանողների համար: «Ակնհայտորեն մենք ցանկանում ենք հնարավորինս արագ վերականգնել զբոսաշրջության ոլորտը, և ես վստահ եմ, որ մոտ ապագայում կկարողանանք լավ նորություններ հաղորդել»,- հաղորդել է բնակարանների, համայնքների և տեղական ինքնակառավարման նախարար Սայմոն Քլարքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]