Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում սեպտեմբերի 1-ին պատրաստ կլինի 21 նոր նախակրթարան՝ իր թարմ գույքով

Հայաստանում սեպտեմբերի 1-ին պատրաստ կլինի 21 նոր նախակրթարան՝ իր թարմ 
գույքով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը վերաբաշխում կատարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեում և ավելի քան 1,9 մլրդ դրամ հատկացրեց կապիտալ տարբեր ծախսերի:

Նախարար Արայիկ Հարությունյանը նշեց՝ նախագծով նախատեսվում է, որ շինարարական նորոգման աշխատանքներ կիրականացվեն 7 քոլեջներում, 10 ավագ դպրոցների արդիականացմանը գումարներ կհատկացվեն, 4 ավագ դպրոցի մասնակի կամ ընդհանուր նորոգում տեղի կունենա, 30 հիմնական կամ միջնակարգ դպրոցների շենքային պայմանների բարելավման աշխատանքներ տեղի կունենան, որոնց թվում են խոցելի երեխաների սոցիալական ներդրման նպատակով թեքահարթակների կառուցում, սանհանգույցների նորոգում, աջակցման սենյակների կառուցում, մեկ դպրոցի վերակառուցում, մեկ մասնագիտական դպրոցի կառուցում, Հայաստանի պատմության թանգարանի ջեռուցման եւ օդափոխման համակարգերի տեղադրման աշխատանքներ, Սուդուկյանի անվան թատրոնի կաթսայատան նորոգում, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տարբեր աշխատանքներ:

Բացի այդ 60 մլն 14 հազար դրամ հատկացվում է ՏԿԵ նախարարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին՝ Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի պատրաստումն ու տեղադրումը իրականացնելու համար»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նաեւ հավելեց, որ կրթության բարելավման ծրագրով 8 ավագ դպրոցներում ամբողջ թափով իրականացվում է շինարարություն: «Երկու դպրոցում կորոնավիրուսով պայմանավորված ընդհատումներ ենք ունեցել, բայց ավելի քան 80 տոկոսի կատարում ունենք: Սեպտեմբերի 1-ին կունենանք 21 նոր նախակրթարան ամբողջ Հայաստանի տարածքում: Ամբողջությամբ նոր՝ իր կահույքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]