1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վանաձորի թատրոնն առցանց կներկայացնի «Չար ոգի» բեմադրությունը

Վանաձորի թատրոնն առցանց կներկայացնի «Չար ոգի» բեմադրությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հուլիսի 4-ին առցանց կցուցադրի Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատերասերները բեմադրությունը կարող են դիտել ժամը 20:00-ին թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Ներկայացման բեմադրության հեղինակն է թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

Շիվանզադեի «Չար ոգի» («Ցավագարը») ստեղծագործությունը լույս է տեսել 1894 թվականին «Հորիզոն» գրական ժողովածուում: Վիպակին անդրադարձել են ոչ միայն թատրոնում, այլև կինոյում: 1927 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան վիպակի հիման վրա կինոնկար է ստեղծել. դրա հիմքում ընկնավորությամբ տառապող աղջկա՝ Սոնայի,  ճակատագիրն է, որը դառնում է ամուսնու ընտանիքի նախապաշարումների զոհը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]