Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի առողջապահության ոլորտում կգործի պետպատվերի ծրագիրը

Արցախի առողջապահության ոլորտում կգործի պետպատվերի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտում հունվարի 1-ից կգործի պետպատվերի ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արցախում առողջապահության ոլորտում նախատեսում ենք բարեփոխումներ կատարել: Հունվարի 1-ից գործելու է պետպատվերի ծրագիրը: Բարձրացվելու են առողջապահական ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

ԱՀ նախագահի խոսքով՝ այժմ քննարկվում է բյուջեի փոփոխության նախագիծը, որպեսզի աշխատավարձերը բարձրանան 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]