Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարելու իրավունք չունեցող ադրբեջանցին 200 կմ/ժամ արագությամբ մահացու վրաերթի է ենթարկել 2 էստոնացու

Վարելու իրավունք չունեցող ադրբեջանցին 200 կմ/ժամ արագությամբ մահացու 
վրաերթի է ենթարկել 2 էստոնացու

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարորդական իրավունք չունեցող 20-ամյա ադրբեջանի Իսա Հալիլովը 200 կմ/ժամ արագությամբ ընթանալիս մահացու վրաերթի է ենթարկել 2 էստոնացու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում:

Էստոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հունիսի 20-ի երեկոյան: 4 ավտոմեքենաների վթարի և երկու մարդու մահվան պատճառ է դարձել BMW մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է վարորդական իրավունք չունեցող 20-ամյա Հալիլովը: 200 կմ/ժամ արագությամբ ընթացող մեքենան սկզբում մխրճվել է Volvo XC60 մակնիշի ավտոմեքենայի մեջ, ապա աջ շպրտվելով հարվածել Ford Fiesta ավտոմեքենային և թռել ավտոբուսի կանգառի ուղղությամբ:

Կանգառում կանգնած 61-ամյա կինը տեղում մահացել է, իսկ 32-ամյա կինը ստացել վնասվածքներ: Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է նաև Ford Fiesta մակնիշի մեքենայի վարորդը, որը BMW-ի հարվածից հետո մխրճվել է Toyota մակնիշի մեքենայի մեջ:

Վթարի մասնակից մեքենաների ևս 4 ուղևորներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

20-ամյա Իսա Հալիլովն ազգությամբ ադրբեջանցի է, սակայն ծնվել և մեծացել է Էստոնիայում: Հալիլովն ունի 9-ամյա կրթություն, ներկայումս գործազուրկ է: 2019թ. Հալիլովը դատապարտվել է ազատազրկման ֆիզիկական բռնություն կիրառելու համար:

Իսա Հալիլովի հայրը՝ Թանրվերդի Հալիլովը, բիզնեսմեն է և սերտ կապեր ունի Էստոնիայում ադրբեջանական հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ: Թանրվերդի Հալիլովը զբաղվում է բիզնես-տարածքների վարձակալությամբ և մեծ հարգանք է վայելում տեղացի այն ադրբեջանցիների շրջանում, որոնք կապված են հանցավոր աշխարհի հետ և զբաղվում են թմրանյութերի բիզնեսով: Իսա Հալիլովը ծննդյան օրվանից մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ սպանությունը համարվում է նորմալ, իսկ բանտը՝ կարիերայի աստիճաններից մեկը:

7 տարի առաջ Թանրվերդի Հալիլովը ենթարկվել է պատասխանատվության շորթման համար, իսկ 2017թ. ֆիզիկական բռնության համար պատասխանատվության է ենթարկվել արդեն որդին՝ Իսա Հալիլովը: 2019թ. ևս Իսա Հալիլովը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նախկին համադասարանցուն ծեծի ենթարկելու համար դատարանը Հալիլովից պահանջել է որպես տույժ վճարել 800 եվրո գումար, ինչը պատճառ է դարձել այնպիսի խոսակցությունների, որ Հալիլովի հայրը դատարանին և դատախազությանը կաշառելով որդուն փրկել է ծանր պատժից:

Նախորդ տարվա այդ դեպքը էստոնացիների շրջանում հիմք է տվել կասկածելու, որ մահվան ելքով վթարից հետո Իսայի հայրը դարձյալ կաշառքով կփորձի ազատել որդուն բանտարկությունից:

Թանրվերդի Հալիլովը Տալլինում գտնվող Azari ադրբեջանական ռեստորանի հիմնադիրն է, այժմ, ըստ պաշտոնական տվյալների, ռեստորանը նրան այլևս չի պատկանում: Հալիլովը ներկայումս Տալլիում գործող երկու խոշոր ընկերությունների կառավարման խորհրդի անդամ է:

Սոցիալական ցանցերում Իսա Հալիլովի անձնական էջերը բաց են միայն ընկերների համար, սակայն էստոնական լրատվամիջոցներում հայտնված տարբեր տեսանյութերից և լուսանկարներից երևում է, որ 20-ամյա գործազուրկ Հալիլովը բավական շքեղ կյանք է վարում:

Այժմ Իսա Հալիլովը կալանավորված է և սպասում է դատարանի վճռին: Նա իր մեղքն ընդունել է միայն այն մասով, որ գերազանցել է թույլատրված արագությունը: 

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]