Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կորոնավիրուսից ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում է 650 պացիենտ

Կորոնավիրուսից ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում է 650 պացիենտ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի առումով էական փոփոխություններ չկան: Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ նախորդ օրվա ընթացքում արձանագրվել է վարակի 593, մահվան 6 դեպք: 

«Առողջապահական համակարգի զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, վերակենդանացման բաժանմունքները լի են հիվանդներով: Կան երկու-երեք տեղ, դրանց հաշվին կարողանում ենք ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին տեղավորել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ հավելելով, որ ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650: Արհեստական օդափոխության սարքերին միացված է 44 մարդ: Տանը առավոտյան 09:00-ի դրությամբ հոսպիտալացման սպասում է 11 մարդ, որից 4-ը միջին ծանրության է, իսկ 7-ը՝ թեթև: 80 մարդ սպասում է տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ:

Միաժամանակ, Արսեն Թորոսյանն ասաց, որ մարզերում ընթանում են հիվանդանոցային տեղերի ծավալման աշխատանքներ: Այսօր էլ ինքն ուղևորվելու է՝ ծանոթանալու այդ աշխատանքների ընթացքին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]