Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանում  ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանում  ծխելու դեմ պայքարն 
առանձնակի կարեւորություն ունի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առողջության վրա ծխելու վնասակար ազդեցության մասին ասվում է մշտապես եւ հնարավոր բոլոր միջոցներով, սակայն այդ վնասակար սովորությունից հրաժարվում են քչերը: Հակածխախոտային միջոցառումներ են իրականացվում ինչպես պետության, այնպես էլ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, սակայն խնդրի վերաբերյալ վիճակագրությունը շարունակում  է ավելի վատ ցուցանիշներ արձանագրել: Եթե 2012 թ. Հայաստանի 15 եւ բարձր տարիքի բնակչության 23 տոկոսն էր ծխում, ապա 2016-ին արդեն՝ 26.2 տոկոսը: Հանրապետության արական սեռի բնակչության 51 տոկոսից ավելին ծխում է, ինչը մեր երկրին դասում է եվրոպական տարածաշրջանում ամենաշատ ծխողներ ունեցող երկրների շարքին: Կանանց մոտ 2 տոկոսն է ծխում, սակայն այստեղ էլ արձանագրվում է աճ, այն դեպքում, երբ տղամարդկանց մոտ նվազման միտումներ կան:

Ծխելու հետեւանքները մշտապես եղել են միջազգային առողջապահական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով, 30 տարեկանից բարձր մարդկանց շրջանում բոլոր մահացությունների 16 տոկոսի պատճառը ծխախոտն է: Ըստ վիճակագրական տվյալների, 70 տարեկանից բարձր հայ տղամարդկանց շրջանում ծխողների տոկոսը  26 տոկոս է, այն դեպքում, երբ միջին տարիքի տղամարդկանց շրջանում 50 տոկոսից ավելի է: Այս ցուցանիշը երկու բանի մասին է խոսում, առաջին՝ ծխողների հիմնական մասը մահանում են մինչեւ այդ տարիքի հասնելը, եւ երկրորդ՝ նրանց որոշակի տոկոսը հրաժարվել է այդ վտանգավոր սովորությունից:

Հայաստանում  ծխելու դեմ պայքարն առանձնակի կարեւորություն ունի, քանի որ մեր մոտ ոչ վարակիչ հիվանդությունների տոկոսը 80 է, որում ամենաբարձրը՝ 48 տոկոսն արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացությունների դեպքերն են: Հակածխախոտային օրենքի ընդունմամբ մեկնարկած գործընթացների շրջանակներում առողջապահության նախարարությունը հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ: Մշակվել եւ հանրության դատին է հանձնվել «Ծխախոտային արդյունաբերության մեջ ներգրավված անձանց կողմից ծխախոտային արտադրատեսակների  փոխարինիչների վնասակար ազդեցության մասին բնակչությանն իրազեկելու մասին» կարգը»:

         Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]