Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Օգոստոս

Լուսակունքում կկառուցվի լուսավորության ցանց եւ ոռոգման համակարգ

Լուսակունքում կկառուցվի լուսավորության ցանց  եւ ոռոգման համակարգ

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի լուսավորության ցանց,  կիրականացվեն ոռոգման ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ լուսավորության ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 9 միլիոն 68 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 6 միլիոն 292 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն 388 հազար դրամը՝ Լուսակունքի համայնքապետարանը: Ոռոգման ջրատարի ներքին ցանցի մասնակի հիմնանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 8 միլիոն 904 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 6 միլիոն 232 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 2 միլիոն 672 հազար դրամը՝ Լուսակունքի համայնքապետարանը: Լուսակունք համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանի հավաստմամբ՝ երկու ծրագրերի դեպքում էլ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է:

«Լուսավորության ցանցը կառուցվելու է կենտրոնական փողոցում եւ 8-րդ փողոցի մի հատվածում՝ 1400 մետր ընդհանուր երկարությամբ: Ոռոգման ներքին ցանցը կառուցվելու է երկաթյա կիսախողովակներով՝  շուրջ 700 գծամետր ընդհանուր երկարությամբ: Այն անցնելու է կենտրոնական փողոցով եւ սպասարկելու է գյուղի ամենախոշոր թաղամասի տնտեսություններին: Ջրատարի գլխամասում, որը գտնվում է հարեւան Խաչաղբյուր համայնքում, կիրականացվեն բետոնապատման աշխատանքներ: Այս ծրագրի իրականացման արդյունքում նվազագույնի կհասցվեն ոռոգման ջրի կորուստները, կբարելավվի ջրամատակարարումը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ