Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լոռու մարզպետն այցելել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա

Լոռու մարզպետն այցելել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի ուղեկցությամբ հուլիսի 1-ին եղավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի նպատակը, ակադեմիայի գործունեությանը, ինչպես նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզչական կազմի, թիմի խաղացողների հետ ծանոթանալն էր:

«Թիմն այս տարի մասնակցում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը. առջևում 3 վճռական խաղ է մնացել: Մարզի ղեկավարը հաջողություն մաղթեց թիմին՝ ցանկություն հայտնելով հուլիսի 2-ին կայանալիք խաղին իր ներկայությամբ ոգևորել տղաներին:

-Պատրաստ ենք անելու ամեն հնարավորը, որպեսզի վերականգնվեն «Լոռի» թիմի անվան հետ կապված բարի ավանդույթները և մեր մարզի պատանիների մոտ մեծ սեր ու հետաքրքրություն առաջանա այս մարզաձևի նկատմամբ,-ասաց Ա. Ղուկասյանը:

Նա տեղեկացրեց, որ Վանաձորի ֆուտբոլի մարզադաշտի կառուցումը, թեև այս ընթացքում հայտնի պատճառներով դանդաղել է, սակայն շուտով շահագործման կհանձնվի՝ մարզվելու լավագույն պայմաններ ապահովելով թիմի համար: Մարզի ղեկավարը նաև կարճ զրույցներ ունեցավ թիմի խաղացողների, մարզչի հետ՝ մաղթելով նրանց  հաջողություն առաջիկա և հետագա բոլոր խաղերում:

Ակումբի տնօրեն Վահան Դանիելյանի տեղեկացմամբ, թիմը համալրված է ինչպես հայ, այնպես էլ՝ Իսպանիայի, Պորտուգալիայի, Աֆրիկյան տարբեր պետությունների, Հայիթիի քաղաքացիներ հանդիսացող ֆուտբոլիստներով: Սակայն առաջիկա տարիներին, նրա վստահեցմամբ, թիմը աստիճանաբար կհամալրվի Վանաձորի ֆուտբոլային ակումբում մարզվող սաներով:

Գայանե Մարկոսյանն իր հերթին նույնպես հաջողություն մաղթեց թիմին առաջիկա խաղերում և նշեց, որ այցի նպատակը նաև թե՛ ակադեմիային և թե՛ ակումբին մշտապես աջակցելու պատրաստակամության վերահաստատումն էր և հետագա համատեղ ծրագրերի նախանշումը:

Մարզի ղեկավարի կողմից ակադեմիային և թիմին նաև մարզակոշիկներ հանձնվեցին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]