Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ։

Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ գործընկերության և փոխվստահության մթնոլորտում զարգացող բարեկամական հարաբերությունները։ Գոհու­նակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր միջև ձևավորված անձնական ջերմ հարա­բերություններն առանձնահատուկ լիցք ու երանգ են հաղորդում տարբեր մակարդակ­ներում ընթացող հայ-կանադական երկխոսությանը։ Անշուշտ, երկկողմ հարաբերու­թյուն­ների զարգացման և խորացման գործում ուրույն տեղ ունի նաև կանադահայ հա­մայնքը:

Կարծում եմ՝ այս տարի, համավարակով պայմանավորված, Կանադայի օրը փոքր-ինչ այլ կերպ է նշվելու: Այդուհանդերձ, վստահ եմ, որ օրվա խորհրդի թելա­դրանքով կանադացիներն այն կանցկացնեն բարձր և տոնական տրամադրությամբ: Ուստի մեկ անգամ ևս շնորհավորում ու բարեմաղթանքներ եմ հղում Կանադայի բարեկամ ժո­ղովրդին»։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]