Արկադի Անդրեասյանը՝ «Ուրարտու»-ի գլխավոր տնօրենի խորհրդական
00:09, 1 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել փոփոխություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի զարգացման գծով փոխտնօրեն Արկադի Անդրեասյանը նշանակվել է ակումբի գլխավոր տնօրենի խորհրդական։ Բազմափորձ մասնագետին մաղթում ենք հաջողություն և բեղմնավոր աշխատանք նոր կարգավիճակում։
Հավելենք, որ լեգենդար ֆուտբոլիստը «Ուրարտուում» է 2019 թվականի օգոստոսից։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում