1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Այսօր՝ հուլիսի 1-ին

Այսօր՝ հուլիսի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1991 թ. այս օրը ընդունվեց ՀՀ պետական օրհներգը՝ «Մեր Հայրենիքը»։

*           2006 թ. այս օրը տպագրվեց «Գրեթերթ» գրական-երիտասարդական ամսաթերթի առաջին համարը։

*           1908 թ. այս օրը «SOS»-ը դառնում է աղետի միջազգային ազդանշան:

*           1867 թ. այս օրը Կանադան հռչակեց իր անկախությունը։

*           1902 թ. այս օրը ծնվել է Ուիլյամ Ուայլերը՝ ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ։ Պատմության մեջ ամենաշատ «Օսկարի» ներկայացված ռեժիսորն է՝ 12 անգամ (մահ.՝ 1981 թ.)։

*           1903 թ. այս օրը շահագործման հանձնվեց Լանդվասսերի ուղեկամուրջը: 2008 թ. այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

*           1938 թ. այս օրը ծնվել է Արշակ Մադոյանը՝ հայագետ, թարգմանիչ։

*           1938 թ. այս օրը ծնվել է  Ալիսիա Թերզյանը՝ արգենտինահայ կոմպոզիտոր, դաշնակահարուհի և դիրիժոր:

*           Հայաստանում նշվում է Դատախազության աշխատողների օրը:

 

Գիտե՞ք, որ...

*           ԱՄՆ-ում բնակվում է Երկիր մոլորակի ամբողջ բնակչության 5 տոկոսը, իսկ կալանավայրերում են ամբողջ աշխարհի բանտարկյալների 25 տոկոսը՝ 2 մլն 200 հազար մարդ: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը՝ 1 մլն 500 հազար բանտարկյալ: Երրորդ տեղում Չինաստանն է՝ 870 հազար բանտարկյալ:

*           Ֆրանսիայի ամբողջ տարածքը գտնվում է 12 ժամային գոտիներում, ԱՄՆ-ն՝ 11, Ռուսաստանը՝ 9:

*           Ռուսաստանում կա  21.000 տանկ, երկրորդ տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն՝ 16.000 տանկ:

*           Գրեթե բոլոր առումներով՝ մշակութային, տնտեսական, կլիմայական, ռասսայական, լեզվական, էթնիկ եւ կրոնական,  Հնդկաստանը համարվում է ամենաբազմազան երկիրն աշխարհում:

*           Ռուսաստանում իշխանություններն արգելել են էմոների գոյությունը, քանի որ նրանք համարվել են սպառնալիք ազգային կայունությանը։

*           Եթովպիայի օրացույցը 7 տարի հետ է աշխարհի մյուս երկրների օրացույցներից։

*           Նորվեգիայում ընդունված չէ երթուղայինում տեղը զիջել տարեց մարդկանց: Նրանք կարծում են, որ դու այդպիսով ընդգծում ես քո ֆիզիկական առավելությունը: Բայց երբեք չմոռանանք, որ մեզ մոտ` Հայաստանում, դա հարգանքի նշան է:

*           Չինաստանում չի կարելի ծաղկեփունջ նվիրել տանտիկնոջը: Դա նշանակում է, որ նրա տունն այնքան տգեղ և անշուք է, որ դու ցանկանում ես մթնոլորտը փոխել:

*           Չինաստանում 4 թվի հետ կապված ամեն բան ուղղակի անընդունելի է: Նրանք այդ թիվը համարում են մահվան խորհրդանիշ, անգամ հյուրանոցի համարներն այսպես են. 1 2 3 5 6:

*           Թայլանդում թագավորական ընտանիքի անդամները իրար հետ շփվելու առանձին լեզու են ստեղծում: Դրա շնորհիվ ոչ ոք չի հասկանում նրանց խոսակցությունները:

Մ. Ա.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]