Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Հուլիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պատմական իրողության դեմ թուրքական կեղծիքն անզոր է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պատմական իրողության դեմ թուրքական 
կեղծիքն անզոր է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջին շրջանում Թուրքիան փորձում է ակտիվացնել իր պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցում տալու դեմ։ Դրա մեկնարկը տրվեց, երբ որոշ ժամանակ առաջ Անկարայի նախագահական պալատում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցավ Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստը։

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ մարմինը շատ հազվադեպ է այդ կազմով հավաքվում։ Այս անգամ հավաքվել են եւ 5 ժամ անընդմեջ քննարկել Հայոց ցեղասպանության դեմ պայքարելու ուղիները։ Կառույցը բավական հեղինակավոր է, քանի որ դրա կազմի մեջ են մտնում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին նախագահները։

Ինչո՞ւ հենց հիմա, ի՞նչն է անհանգստացրել թուրքական իշխանությանը։ Սաֆրաստյանն առանձնացնում է մի քանի հանգամանք․ նախ՝ աշխարհում կտրուկ ընկնում է Թուրքիայի հեղինակությունը, որը նկատելի է ոչ միայն չեզոք երկրների, այլ նաեւ՝ Թուրքիայի դաշնակիցների շրջանում։

Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ ընդլայնվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Զրուցակցիս բնորոշմամբ, Սիրիայում տեղի ունեցածը նոր երեւույթ էր, քանի որ դրանով ճանաչման եւ դատապարտման գործընթացն ընդլայնվեց իսլամական, մուսուլմանական աշխարհի հաշվին։ Այս զարգացումների համատեքստում իրատեսական է դառնում նաեւ Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը»:

       Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ