Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

COVID-19. ԱՄՆ պաշտոնյաները զգուշացնում են, որ դեռ սկիզբն է

COVID-19. ԱՄՆ պաշտոնյաները զգուշացնում են, որ դեռ սկիզբն է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ առողջապահության ոլորտի պաշտոնյաներին մտահոգում է ազգաբնակչության պատրաստակամությունն ու կարողությունները՝ կորոնավիրուսի համավարակի նվազեցման կամ վերացման հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետը երկուշաբթի ասել է, որ ԱՄՆ-ն չափազանց շատ դեպքեր ունի՝ դրանք վերահսկելու համար:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն, դոկտոր Անն Շուչատը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն չի արձագանքում այնպես, ինչպես արձագանքել են կորոնավիրուսի հարցում հաջողություն գրանցած երկրները, և թույլ է տվել, որ վիրուսն ավելի լայնորեն և ավելի արագ տարածվի:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ երեքշաբթի օրվա՝ հունիսի 30-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցել է ընդհանուր 2 մլն 682 հազար 897 հաստատված դեպք, մահացել է 129 հազար 544 մարդ:

«Եվ սա դեռ սկիզբն է»,-հավելել է Շուչատը

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]