Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եգիպտոսում ոչնչացրել են զինյալների, որոնք ահաբեկչություններ Էին պատրաստում հեղափոխության տարելիցին

Եգիպտոսում ոչնչացրել են զինյալների, որոնք ահաբեկչություններ Էին պատրաստում հեղափոխության տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ուժայինները Սինայի հյուսիսում ոչնչացրել են երկու զինյալների, որոնք մի շարք գրոհներ Էին պլանավորել հունիսի 30-ի հեղափոխության տարելիցին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 30-ին հաղորդել Է Al-Masry al-Youm թերթը՝ վկայակոչելով Եգիպտոսի ՆԳ նախարարության հայտարարությունը:

«Ոչնչացվել են երկու վտանգավոր ահաբեկիչներ Սինայի հյուսիսում գտնվող Գալբանի շրջանում»,-հաղորդում Է հրատարակությունը: Գործողությունն անցկացվել Է այն բանից հետո, երբ անվտանգության ծառայությունները տեղեկատվություն են ստացել մի խումբ ահաբեկիչների մասին, որոնք զինված ուժերի եւ ոստիկանության օբյեկտների վրա մի շարք հարձակումներ Էին պատրաստել 2013 թվականի հունիսի 30-ի իրադարձությունների տարեդարձի տոնակատարության ժամանակ: Յոթ տարի առաջ Եգիպտոսում սկսվել Էին զանգվածային հակակառավարական բողոքներ, որոնք հանգեցրել են ընդամենը մեկ տարի երկիրը կառավարած իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ իշխանությունից հեռացման, որը երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի անդամ Էր: Այդ իրադարձություններն ստացել են «հունիսի 30-ի հեղափոխություններ» անվանումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]