Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում. Գագիկ Ծառուկյանը վարակվել է

Բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում. Գագիկ Ծառուկյանը վարակվել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուս:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

«Ընդհանուր առմամբ ինքն իրեն լավ է զգում, սակայն 37.1 կամ 37.2 աստիճան ջերմություն է ունենում, երեկոյան մի փոքր բարձրացել էր: Ինձ հայտնել էին նաև, որ Գագիկ Ծառուկյանի մոտ թեթև թոքաբորբի ախտանշաններ են նկատվում»,- նշեց Խաչատրյանը:

ԼՐԱՑՈՒՄ. Գագիկ Ծառուկյանը ևս գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 
«Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում։ Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»,- նշել է նա։ 

Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում կան նաև այլ վարակվածներ: 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]