1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՍԴ 3 դատավորի լիազորություններն ավարտելու հիմքով կենսաթոշակի նշանակումն ապահովող նախագիծն ընդունվեց

ՍԴ 3 դատավորի լիազորություններն ավարտելու հիմքով կենսաթոշակի նշանակումն 
ապահովող նախագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովմանսպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ստացավ 80 կողմ, 1 դեմ ձայներ:

Նիստին չէին մասնակցում «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:

Կարգավորման առարկայի հիմնական նպատակը կենսաթոշակի իրավունքի ապահովումն է Սահմանադրական դատարանի այն դատավորների, ում լիազորությունները դադարել են Սահմանադրության փոփոխությունների արդյունքում: Խոսքը երեք դատավորի լիազորությունների դադարեցման մասին է: Երկու նախագծերի համար էլ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում Սուրեն Գրիգորյանի կողմից արված առաջարկներն ընդունվել են: 

Փաթեթով փոփոխություններ և լրացումներ են կատարվում  ՍԴ մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածում, որում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից ընդունված և նույն թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության 213-րդ հոդվածով կատարված փոփոխություններով: «Նախ այս հոդվածում ուժը կորցրած են ճանաչվում այն բոլոր դրույթները, որոնք ի սկզբանե նախատեսում էին և նաև խորհրդարանի կողից ընդունված օրենքի նախագծերով այս կամ այն կերպ հնարավորություն էին նախատեսում դատավորներին գնալ, այսպես ասած, վաղ կենսաթոշակի: Հոդվածում կատարվում են նաև հետևյալ լրացումները՝ ամրագրվում է, որ ՍԴ անդամներին, դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով: Ամրագրվում է, որ այն դատավորներին, ում լիազորությունը չի դադարում, սակայն իրենց պաշտոնավարման ժամկետը կրճատվում է, սահմանվում է 12 տարի՝ հաշվարկելով արդեն իսկ պաշտոնավարած տարիները նույնպես՝ թե որպես ՍԴ անդամ, թե որպես դատավոր: Ամրագրվում է, որ թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են կառավարության կողմից, նախագահի կողմից և դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում: Այսինքն, ըստ էության, սա անցումային դրույթներով նախատեսվող առաջադրման հատուկ կանոն է՝ ի տարբերություն ընդհանուր կանոնի»,-ասաց Սուրեն Գրիգորյանը:  

Ամրագրվում է նաև, որ ՍԴ նախագահն ընտրվում է օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով՝  թափուր պաշտոնների համալրումից հետո 10-օրյա ժամկետում: 

Փոփոխվում է նաև Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը: Եվ ՍԴ-ում այս պահին առկա երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են հետևյալ հերթականությամբ՝ առաջին առաջադրումը կատարվելու է կառավարության կողմից, երկրորդը՝ նախագահի կողմից, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի: Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե հերթականությունները պահպանվեր գործող խմբագրությամբ՝ ինչպես սահմանված է՝ Հանրապետության  նախագահ, Դատավորների ընդհանուր ժողով և կառավարություն, կխախտվեր Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին մասի այն պահանջը, որ առաջադրող երեք սուբյկետները 3-ական թեկնածու են առաջադրում: Գրիգորյանը բացատրեց փոփոխության նպատակը: Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ 9 դատավորների պաշտոնները համալրվում են երեք սուբյեկետների կողմից առաջադրման և ԱԺ-ի կողմից ընդունման արդյունքում: Այդ երեք սուբյեկտներն են Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը: «Քանի որ այդ պահի դրությամբ այդ կարգով ընտրվել է 2 դատավոր՝ Արման Դիլանյանը, որն առաջադրվել է դատավորների ընդհանուր ժողովի կղմի և Վահե Գրիգորյանը, որն առաջադրվել է նախագահի կողմից, ուղղակի որպեսզի հաջորդակությունը պահպանվի, այս հերթականությունը փոխում ենք և կառավարությանը առաջ ենք բերում»,-պարզաբանեց Գրիգորյանը

Միևնույն ժամանակ նախագծով ուղղակիորեն ամրագրվում է, որ չնայած սահմանված հաջորդականությանը՝ առաջադրող մարմնի կողմից առաջադրում չի կատարվում, եթե իր կողմից՝ կոնկրետ մարմնի կողմից առաջադրված և կոնկրետ պահին պաշտոնավորող դատավորների թիվը հավասար է 3-ի: 

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ են մտել: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Աննա Գրիգորյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]