Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ արտահերթ նիստն ընդմիջվեց. «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց

ԱԺ արտահերթ նիստն ընդմիջվեց. «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում 
խնդրեց

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ նիստն ընդմիջվեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 20 րոպե ընդմիջում խնդրեց խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցը ընդմիջում խնդրեց այն ժամանակ, երբ խորհրդարանը պետք է երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քվեարկեր քննարկվող միակ հարցը՝ Սահմանադրական դատարանի նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման համար իրավական հիմք սահմանող օրենքների նախագծերի փաթեթը, որով ակնկալվում է սահմանել և հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը և ապահովել կատարված փոփոխություններին համահունչ` Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձևավորման գործընթացի ավարտը:

Խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում արտահերթ նիստին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է 80 «կողմ», 1 «դեմ» ձայներով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]