Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անիտա Ցոյի թեստի պատասխանը դրական է

Անիտա Ցոյի թեստի պատասխանը դրական է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի, հաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անիտա Ցոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այժմ նա հոսպիտալացված է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երգչուհու մամուլի քարտուղար Աննա Կրուժելը:

Նա տեղեկացրել է, որ վարակման առաջին իսկ օրից Անիտա Ցոյը ինքնամեկուսացվել է և պահպանել անվտանգության բոլոր կանոնները: Դժվար է ասել, թե նա որտեղ և ինչ հանգամանքներում է վարակվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան  10 մլն դեպք:  Մահացածների թիվն անցել է 500 հազարից:

Հայաստանում հունիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25542 դեպք, որոնցից 14048-ն` առողջացած:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]