Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանում մահապատժի են դատապարտել Amad News նորությունների պորտալի ղեկավարին

 Իրանում մահապատժի են դատապարտել Amad News նորությունների պորտալի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amad News նորությունների պորտալի ղեկավար Ռուհոլլա Զամը, որին կասկածում են օտարերկրյա հետախուզությունների հետ համագործակցության եւ հակակառավարական գործունեության մեջ, դատապարտվել Է մահապատժի: Հունիսի 30-ին այդ մասին հայտարարել Է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրա նկատմամբ մահապատժի դատավճիռ Է կայացվել»,- մեջբերում Է նրա խոսքը Tasnim գործակալությունը: Իսմայիլին հավելել Է, որ վճիռը վերջնական չԷ, իսկ նշանակում Է կարող Է գանգատարկվել:

Հոկտեսմբերի 14-ին IRNA գործակալությունը հրապարակել Էր տեղեկատվություն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի կողմից Զամի ձերբակալման մասին:

Նա մեղադրվում Է հակակառավարական գործունեության եւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզությունների հետ համագործակցության մեջ:

Զամը հայտնի Է որպես իրանցի լրագրող եւ ակտիվիստ, որն իր գործունեությունը վարում Էր արտասահմանյան երկրներից: Նրա մշտական բնակության վայրը համարվում Էր Ֆրանսիան: Նա առանձնապես ակտիվորեն զբաղվել Է 2017 – 2018 թվականներին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների լուսաբանմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]