Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Հուլիս

Օպերային թատրոնն առցանց կցուցադրի Ջակոմո Պուչինիի «Տոսկա» ներկայացումը  

Օպերային թատրոնն առցանց կցուցադրի Ջակոմո Պուչինիի «Տոսկա» ներկայացումը

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջկոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի տեսաձայնագրությունը հուլիսի 1-ին կցուցադրվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արվեստասերները այն կարող են դիտել ժամը 20:00-ին: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ:

 Ներկայացման մեջ Ֆլորիա Տոսկայի դերերգը կատարում է Կարինա Ֆլորենսը, Մարիո Կավարադոսիի դերերգը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը, բարոն Սկարպիայի դերում է ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը: Բեմադրության մեջ զբաղված են նաև Հովհաննես Ներսիսյանը, Հայկ Տիգրանյանը,
Ալեքսեյ Ավետիսյանը, Արմեն Գրիգորյանը, Պողոս Բեազբեկյանը, Էրվին Ֆլորեսը:

Դիրիժորը  Հարություն Արզումանյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Նաիրե Ստեփանյանը, նկարչական ձևավորումը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ավետիս Բարսեղյանի, լուսային նկարիչն է Ալեքսանդր Սիվաևը, գլխավոր խմբավարը՝ Հրաչ Բորյանը:

«Տոսկա»-ն ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկն է։ Իտալերեն լիբրետոն հեղինակել են Լուիջի Իլիկան և Ջուզեպե Ջակոզան՝ ըստ Վիկտորիեն Սարդուի նույնանուն պիեսի: Երեք գործողությամբ ներկայացման առաջնախաղը կայացել է 1900 թ. հունվարի 14-ին: Այն մեծ հաջողություն է ունեցել:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ