Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

 ԱՄՆ-ի Սենատում առաջարկել են Թուրքիայից C-400 գնել Պենտագոնի բյուջեի հաշվին

 ԱՄՆ-ի Սենատում առաջարկել են Թուրքիայից C-400 գնել Պենտագոնի բյուջեի հաշվին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական սենատոր Ջոն Թիյունը առաջարկել Է C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերել Թուրքիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է 2021 թվականի ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին օրենքի նախագծի ուղղումների տեքստը (NDAA) Կոնգրեսի կայքում:

Փաստաթղթում չի նշվում, թե արդյոք Անկարան ցանկություն եւ իրավունք ունի համալիրները վերավաճառելու առանց Մոսկվայի թույլտվության:

Իր հերթին ԱՄՆ-ի սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջիմ Ռիշն առաջարկել Է մի ուղղում, որը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանում CAATSA-ին (օրենք «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու վերաբերյալ») համապատասխան:

Ռուսական նորագույն C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսին: Վաշինգտոնը պահանջել Է հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրներ՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես չեղարկել նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ սահմանափակիչ միջոցներ սահմանել:

Անկարան հրաժարվել Է գնալ զիջումների եւ շարունակել Է բանակցությունները C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ: Իրականում ԱՄՆ-ը կատարել Է սպառնալիքների միայն մի մասը, որոնք վերաբերում են F-35-ին, իսկ մյուս պատժամիջոցները, չնայած այն բանին, որ, ըստ օրենքի, դրանք պետք Է սահմանվեն, չեն կիրառել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ