Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարսերի մանկապարտեզը կունենա նորոգված դահլիճ եւ նոր գույք  

Վարսերի մանկապարտեզը կունենա նորոգված դահլիճ եւ նոր գույք

 

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի մանկապարտեզը ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում ձեռք կբերի նորացված գույք, կունենա հիմնանորոգված դահլիճ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է շուրջ 15 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 750 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 5 միլիոն 250 հազար դրամը՝ Վարսերի համայնքապետարանը:

Վարսեր համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանի տեղեկացմամբ՝ Վարսերի մանկապարտեզը շենքային ու գույքային անբավարար պայմանների պատճառով գործունեությունը դադարեցրել է 5 տարի առաջ: Շենքի հիմնանորոգումը մեկնակել է նախորդ տարի, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

«Նախորդ տարվանից մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը շարունակվում է նաեւ այս տարի եւ կավարտվի օգոստոսին: Իսկ այս տարվա ծրագրով նախատեսում ենք դահլիճի հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքներ, ինչպես նաեւ՝ գույքի ձեռք բերում:Առաջին հարկի անցումային հատվածը եւ նախկին ճաշարանային տարածքը վերակառուցվում են որպես մարզադահլիճ, նիստերի դահլիճ, խմբակների համար սենյակներ՝ մոտ 435 քմ ընդհանուր մակերեսով: Այս ծրագրի ավարտից հետո մանկապարտեզը կկարողանա իր դռները բացել համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների առջեւ: Մանկապարտեզը կգործի երկու խմբով՝ 60-65 տեղով»,-  նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]