Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանագետը վստահ է՝ Ադրբեջանում թաքցնում են բանակում կորոնավիրուսով վարակվածների իրական թվերը 

Ադրբեջանագետը վստահ է՝ Ադրբեջանում թաքցնում են բանակում կորոնավիրուսով 
վարակվածների իրական թվերը 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն առավել քան վստահ է, որ Ադրբեջանի իշխանությունները թաքցնում են բանակում կորոնավիրուսով վարակված զինծառայողների իրական թվերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ նոր զորակոչի հետ ադրբեջանական բանակում վարակվածների թիվը կարող է զգալիորեն աճել:

«Ավելի քան վստահ եմ, որ բանակում իրենք իրական թվերը թաքցնելու քաղաքականությունն իրականացնում են, որովհետև սկզբում փորձում էին անընդհատ նշել, որ բանակում չկան վարակվածության դեպքեր, բայց մոտ մեկ շաբաթ առաջ իրենց Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնեց, որ նոր զորակոչվածների մեջ կան մեկ-երկու վարակվածներ, սակայն մինչ այդ վարակվածներ չեն եղել: Սակայն, մինչ զորակոչի անցկացումն էլ, արդեն տվյալներ կային իրենց մոտ բանակում վարակվածների վերաբերյալ: Քանի որ վստահ եմ, որ Հասանովը փորձում էր հնարավորինս նվազեցնել տվյալները, նոր զորակոչի հետ դրանք պետք է որ բավականին աճած լինեն: Քանի որ իրենց մոտ տարին չորս անգամ է զորակոչ անցկացվում, արդեն երկրորդն է, և բանակում վարակվածների աճի նոր ալիք կարող է լինել, սակայն ավելի քան վստահ եմ, որ իրենք չեն հայտնելու բանակում վարակվածների, առավել ևս կորոնավիրուսից մահացածների տվյալները»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հավանական է համարում, որ կորոնավիրուսով վարակվածների իրական թվերը թաքցվում են ոչ միայն բանակում, այլև ամբողջ Հանրապետությունում: Ադրբեջանագետի խոսքով՝ դա կարող է ընդդիմությանը նոր քննադատության առիթ չտալու նպատակ ունենալ:  

«Ես հակված եմ նրան, որ որոշակիորեն փորձում են վիճակագրության հետ խաղալ, հաշվի առնելով վիճակագրական տվյալների մեջ էական փոփոխություններ մտցնելու նրանց փորձը։ Ամեն դեպքում, վերջին երկու շաբաթվա ընթացքում, դատելով նրանց տրամադրած պաշտոնական վիճակագրության տվյալներից, երկու անգամ ավելացել է վարակակիրների թիվը, այսինքն՝ վերջին 2-3 շաբաթվա ընթացքում Ադրբեջանում նկատվում է պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վարակակիրների ու մահվան դեպքերի բավական կտրուկ աճ: Այսօրվա դրությամբ՝ մահացածների թիվը հաշվվում է 198, չի բացառվում, որ կարող է ավել լինել և իրենք կարող են թաքցնել այդ դեպքերը»,- նշեց ադրբեջանագետը:

Տարոն Հովհաննիսյանը չի բացառում նաև, որ կորոնավիրուսով վարակվածների թվերը թաքցվում են հենց Ադրբեջանի ներսում. տեղական ինքնակառավարման մարմինները կենտրոնական իշխանություններին ոչ ճշգրիտ տեղեկատվություն են փոխանցում:

«Վերջերս Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակի էջը տեղադրել էր Բաքվի շրջաններից մեկում կորոնավիրուսով վարակված անձանց ցուցակներ, որոնցում երևում էր, որ մահվան դեպքերի հետ կապված զգալի տարբերություններ կային Պետական վիճակագրական ընկերության և տվյալ վարչական շրջանի հայտնած տվյալների միջև: Հնարավոր է, որ տեղերում փորձեն թաքցնել կորոնավիրուսից մահացածության դեպքերը, որպեսզի կենտրոնական իշխանություններին ցույց տան, որ իրենք ավելի արդյունավետ են աշխատել»,- ասաց Հովհաննիսյանը:

«Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը հավելեց, որ եթե Ադրբեջանում շարունակվի պահպանվել վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրված վարակի աճի տեմպը, ապա հուլիսին երկրի առողջապահական համակարգը կարող է կանգնել բավական լուրջ խնդիրների առաջ:

«Նրանց պաշտոնական տվյալների ու մասնագետների հետազոտությունների համաձայն՝ երկրում երևում են շնչառական ապարատների ու մահճակալային ֆոնդի պակասի նախանշաններ: Նմանատիպ տեմպերով շարունակվելու դեպքում, նրանց առողջապահական համակարգը հաջորդ ամսվա ընթացքում կարող է բավականին լուրջ խնդիրներ ունենալ»,- նշեց ադրբեջանագետը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 16 հազար 968 է: Երկրում վարակի հետևանքով մահացել է 206 մարդ, ապաքինվել՝ 9369-ը: Ադրբեջանում կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև հուլիսի 1-ը: Կորոնավիրուսով վարակվածներ կան նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմում:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]