Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Այսօր՝ հունիսի 30-ին

Այսօր՝ հունիսի 30-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1894 թ. այս օրը բացվեց Լոնդոնի Թաուեր բացովի կամուրջը։

*           1905 թ. այս օրը Ալբերտ Էյնշտեյնը հրապարակեց «Հատուկ հարաբերականության տեսությունը»։

*           1908 թ. այս օրը ընկավ հայտնի Տունգուսյան աստղաքարը։

*           1922 թ. այս օրը ծնվել է Ժակ Իխմալյանը՝ հայ նկարիչ, լրագրող (մահ.՝ 1978 թ.)։

*           1944 թ. այս օրը մահացել է Համբարձում Խաչանյանը՝ թատրոնի և կինոյի հայ դերասան (ծնվ.՝ 1894 թ.)։

*           1954 թ. այս օրը ծնվել է Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ։

*           1960 թ. այս օրը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը Բելգիայից։

*           1966 թ. այս օրը ծնվել է Մայք Թայսոնը՝ ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ։

*           1972 թ. այս օրը առաջին անգամ կիրառվեց կոորդինացիոն վայրկյանը։

 

Գիտե՞ք, որ...

*           Ուինսթոն Չերչիլն ասում էր, որ պետության համբավը ամենից ճիշտ որոշվում է այն գումարով, որն այդ պետությունը կարող է պարտքով վերցնել:

*           Փշաքաղվելու փաստը պայմանական բնույթ ունի, օրինակ, որոշ կենդանիների սա օգնում է ավելի արագ տաքանալ, յուրաքանչյուր մազ արմատապես առանձին առանձին մեկուսացնելով։ Վտանգի առկայության դեպքում այն պաշտպանողական բնույթ ունի: Մարդը նույնպես փշաքաղվում է: Եւ սա տեղի է ունենում մեր օրգանիզմում առկա ադրենալինի հետևանքով, որը դարեր ի վեր ուղեկցում է համայն մարդկությանը։

*           Ինչո՞ւ է արևը մազերի գույնը դարձնում ավելի բաց, իսկ մաշկի գույնը՝ մուգ։ Երկու դեպքում էլ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները մելանին են փոխանցում մեր օրգանիզմին, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ մեր մաշկի վրա գտնվող բջիջները ողջ են, իսկ մազերինը՝ մահացած, հետևաբար, մելանինը մի դեպքում մի ֆունկցիա է կատարում, մյուսում՝ հակառակը։

*           Ինչո՞ւ եք փակում աչքերը, երբ փռշտում եք։ Գիտնականներն այնքան էլ վստահ չեն, բայց ըստ մի վարկածի այն կատարվում է պայմանական ռեֆլեքսի թելադրանքով, այսինքն, աչքերը փակվում են, որպեսզի փռշտալու ժամանակ բերանից և քթից դուրս թռած բակտերիաները չընկնեն աչքերի մեջ: Մեկ այլ վարկած բացատրում է, որ փռշտալու ընթացքում դեմքի բոլոր մկանները կրճատվում են, ըստ այդմ էլ աչքերն ակամա փակվում են։

*           Ինչո՞ւ ձեր աչքերը չեն մրսում, այնինչ, դուք ցրտահարվում եք։ Դա նրանից է, որ աչքերը չունեն ջերմաստիճանի ընկալիչներ, և բացի դրանից աչքերի մեծ մասը տեղակայված է գլխուղեղի ներսում, ուստի այնտեղ կատարվող արյունաշրջանառությունը նպաստում է դրանց տաքացմանը։

*           Ինչո՞ւ են ժամացույցի սլաքները շրջանաձև շարժվում։ Դեռ շատ վաղուց, երբ դեռ չկային այսօրվա հարմարավետ ժամացույցները, և թեկուզ՝ մեխանիկականները, մարդիկ օրվա ժամն իմանում էին արևի միջոցով։ Այսպիսով, այս ուղղության հարցում մարդը հիմնվել է Արեգակի սկզբունքի վրա։

Մ. Ա.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]