Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀՀ-ն «Տնտեսական ազատության ինդեքս»-ում 34-րդն է՝ «համեմատաբար ազատ»-ից դառնալով «հիմնականում ազատ»

ՀՀ-ն «Տնտեսական ազատության ինդեքս»-ում 34-րդն է՝ «համեմատաբար ազատ»-ից 
դառնալով «հիմնականում ազատ»

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ում ՀՀ կառավարության էջում։

Գրառման մեջ նաև ասվում է, որ Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում։ Բացի այդ, երկրի ընդհանուր միավորը գերազանցում է տարածաշրջանային և համաշխարհային միջին ցուցանիշները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]