Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հնդկաստանում արգելել են Tiktok-ն ու WeChat-ը

Հնդկաստանում արգելել են Tiktok-ն ու WeChat-ը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի իշխանություններն արգելել են 59 հավելված, այդ թվում՝ չինական Tik Tok սոցիալական ցանցը, UC բրաուզերը, WeChat մեսենջերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:

Ցուցակում տեղ են գտել Հնդկաստանի ինքնիշխանությանն ու ամբողջության, պետության անվտանգությանն ու հասարակական կարգին վնաս հասցնող հավելվածները։

Հավելվածները, որոնք հիմնականում մշակվել են Չինաստանում, կարգելափակվեն ինչպես բջջային, այնպես էլ այլ սարքերում:

 

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]