Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Հուլիս

Շողկաթում կասֆալտապատվի երեք փողոց

Շողկաթում կասֆալտապատվի երեք փողոց

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվի երեք փողոց՝ շուրջ 700 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ 4384 քառակուսի մետր մակերեսով: Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 65 միլիոն 816 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 39 միլիոն 489 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 26 միլիոն 326 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի տեղեկացմամբ՝ ծրագրի շրջանակներում կասֆալտապվեն թիվ 3, 4 եւ 10 փողոցները: Երրորդ փողոցը կասֆալտապատվի 188, չորրորդ փողոցը՝ 203, տասներորդ փողոցը՝ 309 գծամետր երկարությամբ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:

Խոսրով Խլղաթյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ