Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները

Արմեն Սարգսյանը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ 
քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի, առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր Արարատ Մկրտչյանի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել առողջապահության նախկին նախարար, ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող, պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանի հետ:

Հանդիպումների և զրույցների ընթացքում խոսվել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով մեր երկրում ստեղծված իրավիճակի, առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության, առողջապահական համակարգի արձագանքի ու որդեգրած ռազմավարության մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համավարակի տարածումը կանխելու և հաղթահարելու ուղիների շուրջ: Առողջապահական ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]