Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չավին հայտնել է, որ պատրաստվում է գլխավորել «Բարսելոնան»  

Չավին հայտնել է, որ պատրաստվում է գլխավորել «Բարսելոնան»

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին հայտնել է, որ պատրաստվում է գլխավորել կատալոնական ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport-ը` մեջբերելով Չավիի խոսքը. «Մեծագույն երազանքս է գլխավորել «Բարսելոնան»: Ցանկություն ունեմ «Բարսելոնայի» հետ մեծ արդյունքների հասնել, միևնույն ժամանակ նաև հնարավորություն ունենալ ինքս թիմը կառուցել: Հրաշալի կլինի նորից թիմ վերադառնալ, երբ կկայանան «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները»:

Չավին իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»: 1998-2015 թվականներին ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 505 հանդիպում: 2015 թվականից Չավին անցել է մարզչական աշխատանքի:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]