Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անվանական կրթաթոշակ` օլիմպիադաների հաղթողներին

Անվանական կրթաթոշակ` օլիմպիադաների հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի 1-ին կիսամյակում դպրոցական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները ՀՀ պետական բյուջեից ստացել են շուրջ 18 մլն 300 հազար դրամ կրթաթոշակ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Ընդհանուր առմամբ, օլիմպիական կրթաթոշակ է տրամադրվել 195 աշակերտի, որոնք Հանրապետական առարկայական և Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադաներում նվաճել են մրցանակային տեղեր:
Դպրոցներից ամենաշատ մրցանակակիր ունեն ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը (թվով 74 մրցանակակիր) և «Քվանտ» վարժարանը (թվով 32 մրցանակակիր):
Հանրապետական առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերում հաղթելու համար առաջին կարգի դիպլոմ է նվաճել 41 աշակերտ: Երկրորդ կարգի դիպլոմի արժանացել է 57 աշակերտ, իսկ երրորդ կարգի դիպլոմ տրվել է 92 աշակերտի:
Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլերում 1 աշակերտ զբաղեցրել է 1-ին տեղը, 7 աշակերտ` 2-րդ և 10 աշակերտ` 3-րդ տեղը:

Կրթաթոշակները տրամադրվում են համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ, եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Իսկ անվանական կրթաթոշակ ստացողի ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Այսինքն, 12-րդ դասարանում սովորող դիպլոմակիրները մեկ տարվա կրթաթոշակը կարող են ստանալ միանգամից: Իսկ միաժամանակ երկու և ավելի օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած երկու աշակերտի կրթաթոշակը կազմել է 360 հազար դրամ` 2019-2020թթ. ուսումնական տարվա համար:

Նշենք, որ անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թվականի հունվարի 1-ից:
Առարկայական օլիմպիադայի հաղթողները կրթաթոշակ են ստանան ամսական հետևյալ չափերով`
միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ․
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 25․000 դրամ,
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 20․000 դրամ,
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ,
• եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ 10․000 դրամ,

միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ.
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ,
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ,
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,

ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ).
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ,
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5․000 դրամ:

Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա հաշվարկով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]